ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի նախագահությամբ սույն թվականի սեպտեմբերի 10-ին կայացած նիստի ընթացքում քննարկվել են գազամատակարարման և հեռահաղորդակցության ոլորտներին վերաբերող հարցեր։

 

Մասնավորապես, երկարաձգվել է «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության բնական գազի բաշխման լիցենզիայի գործողության ժամկետը՝ գործող իրավակարգավորումների համաձայն։

 

Այս որոշմամբ ապահովվում է բնական գազի անխափան մատակարարումը և ոլորտում գործողությունների շարունակականությունը։

Տրամադրվել են ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություններ՝ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության Առաքելությանը և Հայաստանի    Հանրապետությունում Կանադայի դեսպանությանը։