Սույն թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներ Կամո Սարգսյանը և Արա Նռանյանը մասնակցել են «Վեոլիա Ջուր» ընկերության կենտրոնական ավտոհավաքակայանի բացմանը:

Բացմանը ներկա էին «Վեոլիա Ջուր» ընկերության տնօրինությունը, Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանատան և Ֆրանսիայի առևտրի և արդյունաբերության պալատի ներկայացուցիչները:

Ավտոհավաքակայանում վերանորոգվելու են բոլոր մարդատար, բեռնատար և հատուկ մեքենաները՝ բացառությամբ խոշոր, մասնագիտական սպասարկում պահանջող ավտոտրանսպորտային միջոցների: