Լրահոս

Այսօր ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը աշխատանքային հանդիպում է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ։ Հանդիպմանը քննարկվել են աշխատանքային ընթացիկ հարցեր, առաջիկա համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր։ Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են արդյունավետ համագործակցության շարունակականությունը՝ որպես ոլորտային խնդիրների լուծման և կայուն զարգացման ապահովման նախադրյալ։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնում է, որ ներկայումս մեկնարկել է հանձնաժողովի վարչական շենքի՝ ք Երևան, Սարյան 22 հասցեից դեպի ք․ Երևան, Մյասնիկյան 5/1 հասցե տեղափոխման գործընթացը։ Նշված հանգամանքով պայմանավորված՝ հանձնաժողովի որոշակի գործառույթներ, այդ թվում՝ բանավոր դիմում-բողոքների համար նախատեսված հեռախոսահամարի գործունեությունն այս ընթացքում կարող է լինել ոչ լիարժեք, ինչի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը։

Մամուլում շրջանառվող տեղեկությունների կապակցությամբ հայտնում եմ, որ ՀՀ  հանրային  ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը իրավասու չէ գնահատել արբիտրաժային վեճի արդյունքում 2025 թվականի հուլիսի 22-ին ընդունված ակտով նախատեսված ապահովման միջոցների կիրառելիության հարցը, հաշվի առնելով, որ օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգը սահմանված է ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով: Ուստի, ՀՀ  հանրային  ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի որևէ վերաբերելի գործողություն, օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակում, կարող է հետևել միայն նշված ակտի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչման և կատարման ընթացակարգեր ապահովվելուց հետո։  

2025 թվականի հուլիսի 22-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի Հանձնաժողովին առնչվող դրույթները։ Անդրադարձ է կատարվել ծրագրով նախատեսվող ոռոգման և ջրամատակարարման ոլորտի բարեփոխումներին և Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը, ինչպես նաև ջրամատակարարման ծառայությունների ոլորտում համատեղ գործողությունների հնարավորություններին։ Ընդգծելով թեմայի կարևորությունը՝ կողմերը պայմանավորվեցին շարունակել կառուցողական համագործակցությունը։