ՀԾԿՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2027 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ
ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ԱԺ Տնտեսական հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է ՀԾԿՀ 2027 թվականի բյուջեի նախագիծը։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հաձնաժողովի 2027թ. բյուջեն, որն ըստ էության իրենից ներկայացնում է հանձնաժողովի պահպանման ծախսերի մեծությունը, կազմում է շուրջ 1 մլրդ 216 մլն դրամ: Կապիտալ ծախսերը կազմում են 6 մլն 996 հազար դրամ։
Մեսրոպ Մեսրոպյանը կարևորել է 2027 թվականի բյուջեով նախատեսված միջոցների նպատակային օգտագործումը՝ Հանձնաժողովի բնականոն գործունեության, կարգավորվող ոլորտներում սակագների սահմանման և վերանայման, լիցենզավորման, իրավական ակտերի մշակման, սպառողների դիմումների քննարկման և ոլորտային կարգավորման այլ գործառույթների իրականացման նպատակով։
Առավել մանրամասն հղումով՝ Մեսրոպ Մեսրոպյանի ելույթը․


