Լրահոս

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմը մասնակցել է Երևան քաղաքի համապետական շաբաթօրյակին՝ ՀԾԿՀ վարչական շենքի հարակից և այլ ընդհանուր օգտագործման տարածքներում կատարելով մաքրման լայնածավալ աշխատանքներ։

Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է քաղաքացու, որի բարձրացրած հարցը վերաբերում էր էլեկտրական ցանցին միացման սահմանված ժամկետների խախտմանը։ Քննարկման ընթացքում քաղաքացին մանրամասնորեն ներկայացրել է իր դիմումի և առաջացած խնդիրների հանգամանքները։ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը լսելով քաղաքացու բարձրացված հարցը՝ ընդգծել է, որ այն կստանա համակողմանի ուսումնասիրություն։ Հանդիպման արդյունքներով ՀԾԿՀ նախագահի հանձնարարությամբ համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հստակ ցուցումներ՝ կատարված խախտումների պատճառների պարզաբանման և խնդրի արագ լուծման ուղղությամբ։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացնում է, որ սույն թվական ապրիլի 30-ին կայանալիք նիստը ժամը 11:00-ի փոխարեն տեղի կունենա ժամը 14:30-ին:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024թ. գործունեության հաշվետվություն