Բովանդակություն
600.0223.09.06.21
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
9 հունիսի 2021 թվականի № 223Ա
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №513Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ՝
ա) №ՎԴ/2166/05/17 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի օրինական ուժի մեջ մտած որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2019 թվականի հունիսի 5-ի №200Ա որոշմամբ «ՀայՌուսկոգեներացիա» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության «Ինքնավար ջերմային էլեկտրակայան (ԻՋԷԿ-1)» կայանից (այսուհետ՝ Կայան) առաքվող էլեկտրական էներգիայի գնման համար տրամադրված երաշխիքային ժամկետը ավարտվում է 2021 թվականի հունիսի 11-ին,
բ) Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի կողմից 2019 թվականի մայիսի 20-ին տրամադրված կատարողական թերթի և 2019 թվականի նոյեմբերի 18-ի «Վերաքննիչ բողոքը բավարարելու և կատարողական թերթը պարզաբանելու մասին» որոշման հիման վրա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «ՀայՌուսկոգեներացիա» փակ բաժնետիրական ընկերությունների միջև 2020 թվականի դեկտեմբերի 29-ին կնքված՝ 2015 թվականի հոկտեմբերի 22-ի №ENA-15-27 էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագրի №12 լրացուցիչ համաձայնագրի համաձայն՝ Կայանից առաքվող էլեկտրական էներգիան 36,369 դրամ/կՎտժ գնով (առանց ավելացված արժեքի հարկի) ենթակա է գնման մինչև 2021 թվականի հունիսի 11-ը, և անհրաժեշտություն է առաջացել Կայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագները 2021 թվականի հունիսի 12-ից սկսած համապատասխանեցնել Հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի №344Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնների 10-րդ գլխի պահանջներին, և
հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հանձնաժողովը որոշում է.
- Հանձնաժողովի 2019թվականի դեկտեմբերի 25-ի №513Ա որոշման 1-ին կետի՝
1) 1-ին ենթակետում «164» և «37.397» թվերը փոխարինել համապատասխանաբար «33.575» և «40.290» թվերով,
2) 2-րդ ենթակետում «144» և «19.373» թվերը փոխարինել համապատասխանաբար «1.88» և «2.256» թվերով։ - Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 12-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ Ս. ԱՂԻՆՅԱՆ
ք. Երևան
9 հունիսի 2021թ.