600.0246.08.0622

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

08 հունիսի 2022 թվականի №246Ն

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի №468-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ

ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի №358Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» №517-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնների №1 հավելվածի՝ սպառողի էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգի՝

1) 1 կետի №1 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Աղյուսակ №1

(առանց ավելացված արժեքի հարկի)

N

Մեծությունը

Վճարի չափը

1.

a1

8 636 դրամ/ամիս

2.

a2

468 դրամ/ամիս

3.

a3

0,867 դրամ/կՎտժ

4.

a4

1,553 դրամ/կՎտժ

5.

a5

1,745 դրամ/կՎտժ

6.

a6

0,836 դրամ/կՎտժ

7.

a7

1,484 դրամ/կՎտժ

 ».

2) 15-րդ կետի №1 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

 «Աղյուսակ №1 դրամ/ամիս

 (առանց ավելացված արժեքի հարկի)

 

N

Սպառողի
սպառման
համակարգի
լարումը

Սպառողի ենթակայանի
շահագործման
փոխհատուցվող
ծախսերի սահմանային
մեծությունը

Սպառողի
էլեկտրահաղորդման
գծերի շահագործման
փոխհատուցվող ծախսերի
սահմանային մեծությունը

1.

6 (10) կՎ

97 157

17 993

2.

35 կՎ

388 628

30 587

3.

110 կՎ

777 257

32 385

 »։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաս­տանի Հանրա­պե­տության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 18-ի «Սպառողների էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 14-ի №41-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» №468-Ն որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
       ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
               ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                             Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

 

ք.Երևան

08 հունիսի 2022թ.