600.0468.18.1219

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

18 դեկտեմբերի 2019 թվականի №468Ն

ք. Երևան

 

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐՈՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՆ ԵՆԹԱՍՊԱՌՈՂՆԵՐԻ
ԿԱՄ ԲԱՇԽՈՂԻ ԱՅԼ ՑԱՆՑԵՐԻ ՍՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի №41Ն ՈՐՈՇՈՒՄՆ
ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 1-ին կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հաստատել սպառողների էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգը՝ համաձայն հավելվածի։
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 14-ի «Այլ սպառողների (ենթասպառողների) կամ մատակարարի այլ ցանցերի սնման համար սպառողի մատուցած ծառայության վճարների չափի հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» №41Ն որոշումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
              ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ`                                                 Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

                    

        ք. Երևան
18 դեկտեմբերի 2019թ.