ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

22 ապրիլի 1998 թվականի №25

ք. Երևան

 

Էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի պայմանագրերի
օրինակելի ձևերը հաստատելու մասին

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

  1. Հիմք ընդունելով‚ Էներգետիկայի մասինե ՀՀ օրենքի №20 հոդվածը, հաստատել.

      1.1 «Էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի մասին (բնակչության համար)» պայմանագրի օրինակելի ձևը (հավելված № 1)։

      1.2 «Էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի մասին (մինչև 1000 Վ այլ սպառողների և բարձր լարման սպառողների համար)» պայմանագրի օրինակելի ձևը (հավելված № 2)։

  1. Սահմանել, որ նշված պայմանագրի ձևաթղթերը բնակչությանն են տրվում էլեկտրաէներգիա մատակարարող ձեռնարկությունների կողմից՝ անվճար։
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող՝ էլեկտրաէներգիա մատակարարող ձեռնարկություններին և ընկերություններին՝ եռամսյա ժամկետում նշված օրինակելի ձևերով բոլոր սպառողների հետ կնքել համապատասխան պայմանագրեր։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
                  նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան