600.0020.06.10․00 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

6 հոկտեմբերի 2000 թվականի №20

ք. Երևան

 

 

2000-2001թթ. ձմռան ժամանակաշրջանի
կենտրոնացված ջեռուցման սակագների մասին

 

Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ‚ 36-րդ հոդվածներով և 20-րդ հոդվածի ա) կետով, ինչպես նաև ելնելով հանրապետությունում 2000-2001 թթ․ ձմռան ժամանակաշրջանում ջեռուցման ապահովման անհրաժեշտությունից‚ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.

  1. Սահմանել՝
    • 2000-2001թթ․ձմռան ժամանակաշրջանի կենտրոնացված ջեռուցման սակագներն ըստ բնակավայրերի՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը՝

N

Բնակավայրի
 անվանումը

Ջեռուցման
տևողությունը
 (օր)

2000/2001թթ. սակագները

Բնակչությանը
 1 քմ բնակելի
 մակերեսի
 ջեռուցման համար
 (դր/քմ)

Այլ սպառողների
 ջեռուցման
 համար
 (դր/Գկալ)

1

Երևան

90

1450

10696

2

Գյումրի

120

2628

10413

3

Աբովյան

90

1304

9165

4

Հրազդան

120

1518 

9796 

5

Վեդի

90

1339

10351

6

Սևան ք.

120

1645

8097

7

Չարենցավան

100

1327

8392

8

Ջերմուկ

120

1679

8466

 

1․2 2000-2001թթ. ձմռան ժամանակաշրջանի համար «Հայգազարդ» ՊՓԲԸ-ի «Գյումրիջերմո» ջերմամատակարարման արտադրամասի կողմից ջեռուցման նպատակով առաքվող ջերմային էներգիայի սակագինը՝ 8231 դրամ/Գկալ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։

2․      Մինչ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում ջեռուցում իրականացնող ընկերություններին համապատասխան ջերմային էներգիայի արտադրման, փոխադրման և բաշխման գործունեության լիցենզիաների տրամադրումը, թույլատրել՝

ա) 2000-2001 թթ. ջեռուցման ժամանակաշրջանում ջերմային էներգիայի արտադրման, փոխադրման և բաշխման գործունեություն իրականացնել հետևյալ կազմակերպություններին.

- Երևանի քաղաքապետարանի «Ջերմային տնտեսություն» ՊՓԲԸ

- «Հայգազարդ» ՊՓԲԸ-ի «Գյումրի ջերմո» ջերմամատակարարման արտադրամաս

- «Աբովյանի համայնքային ջերմամատակարարում» ՓԲԸ

- Վեդու քաղաքային համայնքի «Արև» ՓԲԸ

- «Սևանի համայնքային ջերմամատակարարում» ՓԲԸ

- Չարենցավանի քաղաքապետարանի ջերմաարտադրական ձեռնարկություն

- Ջերմուկի քաղաքապետարանի ջերմաարտադրական վարչություն

բ) 2000-2001թթ. ջեռուցման ժամանակաշրջանում ջերմային էներգիայի բաշխման գործունեություն իրականացնել՝ Գյումրիի «Ջերմամատակարարում» ՓԲԸ-ին։

 

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
                  նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան