600.0008.31.01․05

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հունվարի 2005 թվականի №8Ա

ք. Երևան

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ
ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԻ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ, ԳՐԱՎԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՈՒ ԲԱՆԿԱՅԻՆ
ԵՐԱՇԽԻՔԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 9-Ի №38Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Հատուկ հաշվից վճարումներ կատարելու և երաշխիքային գումարն օգտագործելու կարգը հաստատելու մասին» №111Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Համաձայնություն տալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հատուկ հաշվի վարման մասին պայմանագրին, գրավի պայմանագրին և բանկային երաշխիքին։
  2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 9-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հատուկ հաշվի վարման մասին, գրավի, տարանցիկ հաշվի սպասարկման պայմանագրերին և բանկային երաշխիքին համաձայնություն տալու մասին»  N38Ա որոշման 1-ին կետից հանել «հատուկ հաշվի վարման մասին, գրավի» և «և բանկային երաշխիքին» բառերը։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
 

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
           ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
                  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                            Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

                             

 

          ք. Երևան
    31 հունվարի 2005թ.
           ժամը 15 00