Բովանդակություն
600.0054.12․09․01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 2001 թվականի №54
ք. Երևան
«Լեռ և ջուր» ՍՊԸ-ի «Արջուտ» փոքր ՀԷԿ-ից առաքվող էլեկտրական
էներգիայի սակագնի սահմանման մասին
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի ա) ենթակետը, 21-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 2-րդ կետը և 59-րդ հոդվածի 1-ին կետի ա) ենթակետը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- «Լեռ և ջուր» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Լոռու մարզի Արջուտ գյուղի տարածքում կառուցված «Արջուտ» փոքր ՀԷԿ-ից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանել 16.527 դրամ/կՎտժ՝ ներառյալ ԱԱՀ-ն և 13.773 դրամ/կՎտժ՝ առանց ԱԱՀ-ի:
- «Լեռ և ջուր» ՍՊԸ-ի «Արջուտ» փոքր ՀԷԿ-ից առաքվող էլեկտրական էներգիայի 2001 թվականի քվոտան սահմանել 456.44 հազ. կՎտժ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 13-ից: