600.0031.06.05.02

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

6 մայիսի 2002 թվականի №31

ք. Երևան

 

 

 

«Սյունիք» բարեգործական հասարակական կազմակերպության «Եղեգիս» փոքր ՀԷԿ-ից
առաքվող էլեկտրական էներգիայի 
սակագնի սահմանման մասին

 

    Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի ա) ենթակետը, 21-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 2-րդ կետը և 59-րդ հոդվածի
1-ին  կետի ա) ենթակետը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. «Սյունիք» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից ՀՀ Վայոց Ձորի մարզի Հերմոն գյուղի վարչական տարածքում` Եղեգիս գետի վրա, կառուցված «Եղեգիս» փոքր ՀԷԿ-ից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանել 17.943 դրամ/կՎտժ՝ ներառյալ ԱԱՀ-ն և 14.952 դրամ/կՎտժ՝ առանց ԱԱՀ-ի:
  2. «Սյունիք» բարեգործական հասարակական կազմակերպության «Եղեգիս» փոքր ՀԷԿ-ից առաքվող  էլեկտրական էներգիայի 2002 թվականի քվոտան սահմանել 1,1642 մլն կՎտժ:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունիսի 6-ից:

 

 

     ՀՀ էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի նախագահի տեղակալ՝                                         Ն․ Գրիգորյան