Բովանդակություն
600.0039.13.06.02
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունիսի 2002 թվականի №39Ա
ք. Երևան
«Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի արտահանման
№ 0044 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 23-րդ և 30-րդ հոդվածները, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի բ) կետը, 23-րդ հոդվածը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2002 թվականի ապրիլի 3-ի № 24 որոշմամբ հաստատված կարգը, «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության, «Էլեկտրոսվետ» բաժնետիրական ընկերության և «Սամցխե-Ջավախեթիի էներգաընկերության» միջև կնքված էլկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության՝ Վրաստանի Հանրապետության Ախալքալակի շրջան էլեկտրական էներգիայի արտահանման № 0044 լիցենզիայի՝ ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի դեկտեմբերի 6-ի №27 որոշման 2-րդ կետով սահմանված գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2002 թվականի հուլիսի 22-ը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
Հայաստանի Հանրապետության
էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի նախագահ՝ Վ․ Մովսեսյան
ք.Երևան
13 հունիսի 2002թ.
Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխություններ և ինկորպորացիաներ
Մայր փաստաթղթին փոփոխող փաստաթղթերը
Համապատասխան ինկորպորացիան