600.0044.28.06.02

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

28 հունիսի 2002 թվականի №44Ա

ք. Երևան

 

 

«Անի» բաց բաժնետիրական ընկերության «Ջրաձոր» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման
0062 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին

 

  Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածը, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ կետը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի №4 որոշմամբ հաստատված կարգը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը  որոշում է.

  1. Բավարարել «Անի» բաց բաժնետիրական ընկերության ներկայացրած հայտը և ՀՀ էներգետիկայի  կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի հուլիսի 17-ի №34 որոշմամբ սահմանված՝ «Ջրաձոր» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման №0062 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2004 թվականի հուլիսի 17-ը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

 

Հայաստանի Հանրապետության
   էներգետիկայի կարգավորող
    հանձնաժողովի նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան

 

    ք․ Երևան
28 հունիսի 2002թ.
         ժ.1600