600.0053.31.07.02

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

31 հուլիսի 2002 թվականի №53Ա

ք. Երևան

 

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի    17-րդ հոդվածի ա) կետը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Սահմանել՝

1.1. «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության  համար`

  • երկդրույք սակագնային համակարգում՝
  • առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 2.565դրամ/կՎտժ, առանց ավելացված արժեքի հարկի,
  • հզորության ամսական վճարը՝ 2206.82դրամ/կՎտ, առանց ավելացված արժեքի հարկի:

1.2. «Հրազդանի ջերմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության  համար՝

  • երկդրույք սակագնային համակարգում՝
  • առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 12.466դրամ/կՎտժ, առանց ավելացված արժեքի հարկի,
  • հզորության ամսական վճարը՝ 509.65դրամ/կՎտ, առանց ավելացված արժեքի հարկի:

1.3. «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության  համար՝

  • երկդրույք սակագնային համակարգում՝
  • առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 13.224դրամ/կՎտժ, առանց ավելացված արժեքի հարկի,
  • հզորության ամսական վճարը՝ 1450.83դրամ/կՎտ, առանց ավելացված արժեքի հարկի:

1.4. «Որոտանի ՀԷԿ -երի համալիր» փակ բաժնետիրական ընկերության  համար՝

  • երկդրույք սակագնային համակարգում՝
  • առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 0.789դրամ/կՎտժ, առանց ավելացված արժեքի հարկի,
  • հզորության ամսական վճարը՝ 166.52դրամ/կՎտ, առանց ավելացված արժեքի հարկի:

1.5. «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերության  համար՝

  • երկդրույք սակագնային համակարգում`
  • առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 0.966դրամ/կՎտժ, առանց ավելացված արժեքի հարկի,
  • հզորության ամսական վճարը՝ 418.99դրամ/կՎտ, առանց ավելացված արժեքի հարկի:

1.6. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության  համար՝

  • երկդրույք սակագնային համակարգում՝
  • էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության վճարը (արտադրող կայաններից առաքված էլեկտրաէներգիայի ամբողջ քանակի համար)՝ 064 դրամ/կՎտժ՝  առանց ավելացված արժեքի հարկի,
  • ծառայության հաստատագրված ամսական վճարը՝ 134.17մլն դրամ, առանց ավելացված արժեքի հարկի:

1.7. «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը՝ 4.05 դրամ/կՎտժ, առանց ավելացված արժեքի հարկի,

1.8. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության կողմից վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինը՝ 9.019 դրամ/կՎտժ, առանց ավելացված արժեքի հարկի:

  1. Ընդունել ի գիտություն, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը վաճառվող էլեկտրաէներգիայի սակագնում ներառված են նաև «Հայէներգո» և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունների ծառայությունների դիմաց վճարները:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի դեկտեմբերի 29-ի №31 որոշումը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի ապրիլի 16-ի №27 որոշումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի սեպտեմբերի 1-ից:

       

  

Հայաստանի Հանրապետության
   էներգետիկայի կարգավորող
    հանձնաժողովի նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան

 

     ք․ Երևան
31 հուլիսի 2002թ.
     ժամը 1700