600․0044․06․08․03

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

6 օգոստոսի 2003 թվականի №44Ա

ք. Երևան

 

 

«ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ԿՈՂՄԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ)
ՍԱԿԱԳՆԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՄԱՍԻՆ

 

     Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը‚ Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը որոշում է․

  1. Հետաձգել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից առաքվող էլեկտրական էներգիայի (հզորության) սակագնի վերանայման մասին» որոշման նախագծի քննարկումը։
  2. Առաջարկել «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերությանը` «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ համատեղ 20-օրյա ժամկետում քննարկել հունիս-սեպտեմբեր ամիսների պայմանագրային հզորությանն առնչվող հիմնախնդիրը և արդյունքի մասին տեղյակ պահել Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովին։
  3. Անդրադառնալ «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից առաքվող էլեկտրական էներգիայի (հզորության) սակագնի վերանայման հարցին սույն որոշման 2-րդ կետում նշված հիմնախնդրի քննարկման արդյունքի մասին տեղեկատվություն ստանալուց հետո։
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

         ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
             ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                         Ռ․ ՆԱԶԱՐՅԱՆ

 

ք. Երևան

 06 օգոստոսի 2003թ.