Բովանդակություն
600.0062.25.05․05
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
25 մայիսի 2005 թվականի №62Ա
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի № 76 Ա ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ
23-Ի № 88 Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգա-վորող հանձնաժողովը որոշում է.
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայություն- ները կարգավորող հանձնաժողովի՝
ա) 2004 թվականի հունիսի 18-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվելիք տեղեկատվությունների ձևերը հաստատելու մասին» №76Ա որոշման 1-ին կետի գ), դ ) և ե) ենթակետերը.
բ) 2004 թվականի հուլիսի 23-ի «ՀայՌուսգազարդ»փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվելիք տեղեկատվությունների ձևերը հաստատելու մասին» №88Ա որոշման 1-ին կետի ա) և բ) ենթակետերը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հուլիսի 1-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
25 մայիսի 2005թ.