600․0076․18․06․04

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունիսի 2004 թվականի №76Ա

քաղ. Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայություն-ները կարգավորող հանձնաժողով ներկայացվելիք տեղեկատվությունների հետևյալ ձևերը.

ա) սպառողների էլեկտրամատակարարման ընդհատումների մասին (հավելված № 1),

բ) բաշխման ցանցի էլեկտրակայանքների հուսալիության փաստացի ցուցանիշների մասին (հավելված № 2),

գ) փաստացի կատարված ներդրումների մասին (հավելված № 3),

դ) անհետաձգելի աշխատանքների իրականացման նպատակով կատարված ներդրումների մասին (հավելված № 4),

ե) ներդրումների իրականացման համար ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների մասին (հավելված № 5)։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

 ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

 ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                                Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

 ք. Երևան

 18 հունիսի 2004թ.

 ժամը 1400