Բովանդակություն
600.0086.28.06․05
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
28 հունիսի 2005 թվականի №86Ն
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի №20Ն ԵՎ №21Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը և «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2004 թվականի փետրվարի 9-ի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման մասին» №20Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
ա) վերնագիրը «սակագնի» բառից հետո լրացնել «հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշի» բառերով.
բ) նախաբանում «17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը» բառերը փոխարինել «22-րդ հոդվածի 8-րդ կետը» բառերով.
գ) 1-ին կետում «սակագինը» բառը փոխարինել «սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշ» բառերով, իսկ «ցենտ/կՎտժ-ին համարժեք դրամ» բառերը՝ «ցենտ 1 կՎտժ-ի համար» բառերով,
դ) 2-րդ կետում «սակագինը» բառը փոխարինել «ցուցանիշը» բառով։
- Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2004թվականի փետրվարի 9-ի «Հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման մասին» №21Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
ա) վերնագիրը «սակագնի» բառից հետո լրացնել «հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշի» բառերով.
բ) նախաբանում «17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը» բառերը փոխարինել «22-րդ հոդվածի 8-րդ կետը» բառերով.
գ) 1-ին կետում «սակագինը» բառը փոխարինել «սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշ» բառերով, իսկ «ցենտ/կՎտժ-ին համարժեք դրամ» բառերը՝ «ցենտ 1 կՎտժ-ի համար» բառերով,
դ) 2-րդ կետում «սակագինը» բառը փոխարինել «ցուցանիշը» բառով։
- Սահմանել, որ`
ա) բնական ջրահոսքի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից և հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման ժամանակ դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքը կընդունվի սակագնի սահմանման հայտը ուսումնասիրության ընդունելու ամսվան նախորդող ամսվա փաստացի միջին փոխարժեքի մեծությանը հավասար․
բ) յուրաքանչյուր տարի` մինչև դեկտեմբերի 1-ը, կկատարվի մինչև տվյալ տարվա հուլիսի 1-ը բնական ջրահոսքի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններում և հողմային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած անձանց կողմից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների վերահաշվարկ․
գ) սակագների վերահաշվարկի ժամանակ սույն կետի ա) ենթակետի համաձայն սահմանված դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքը կընդունվի նախորդ 6 ամիսների (մայիս-հոկտեմբեր) դրամ/ԱՄՆ դոլար փաստացի միջին փոխարժեքին հավասար․
դ) վերահաշվարկման արդյունքում սահմանված սակագներն ուժի մեջ կմտնեն տվյալ տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
28 հունիսի 2005 թ.