Բովանդակություն
600.0021.09.02.04
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
9 փետրվարի 2004 թվականի № 21Ն
քաղ.Երևան
ՀՈՂՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ
ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի ե), զ), թ) ենթակետերը և 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը‚ նպատակ ունենալով խրախուսել էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման ոլորտում տեղական և արտասահմանյան ներդրումների ներգրավումը` Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը որոշում է.
- Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագինը սահմանել 7.0 ԱՄՆ ցենտ/կՎտժ-ին համարժեք դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի։
- Սույն որոշման առաջին կետով սահմանված սակագինը գործում է մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը։
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի նոյեմբերի 23-ի «Հողմաէլեկտրակայաններից առաքվող էլեկտրաէներգիայի սակագների մասին» №62 որոշումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ
ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք․Երևան
9 փետրվարի 2004թ․