Բովանդակություն
600.0658.21.10․09
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
21 հոկտեմբերի 2009 թվականի №658Ա
ք. Երևան
«Ղ – ՏԵԼԵԿՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ժդ) ենթակետը, 3-րդ կետը, 10-րդ, 17-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» №28Ն որոշումը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի №71-Ն հրամանում փոփոխություն և լրացում կատարելու մասին» №479-Ն հրամանը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է․
- Բավարարել «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած հայտը և Հայաստանի Հանրապետությունում ռադիոռելեային կապի գծերի կազմակերպում իրականացնելու համար տրամադրել 6524ՄՀց/6864ՄՀց, 6564ՄՀց/6904ՄՀց հաղորդման/ընդունման ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն` մինչև 2019 թվականի հունիսի 24-ը գործողության ժամկետով։
- Հաստատել «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետությունում ռադիոռելեային կապի գծերի կազմակերպում իրականացնելու համար 6524ՄՀց/6864ՄՀց, 6564ՄՀց/6904ՄՀց հաղորդման/ ընդունման ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության պայմանները (հավելված)։
- «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 6 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված թույլտվության տրամադրման վճարի 99 տոկոսի վճարումը հավաստող անդորրագիրը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
21 հոկտեմբերի 2009թ․
ժամը 1600