600.0339.02.10.13

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հոկտեմբերի 2013 թվականի № 339Ն
ք. Երևան

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՆԵՐԿՐՄԱՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին, 3-րդ կետերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հաստատել էլեկտրական էներգիայի (հզորության) և բնական գազի ներկրման ու արտահանման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն հավելվածի:
  2. Ուժը կորցրած ճանաչել՝
    1)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի ապրիլի 3-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում էլեկտրական էներգիայի և բնական գազի ներկրման և արտահանման գործունեության լիցենզավորման կարգի մասին» №24 որոշումը,
    2)Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի ապրիլի 3-ի №24 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» №433Ն որոշումը,
    3)Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի ապրիլի 3-ի №24 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» №21Ն որոշումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝         ՇԿԻՐԱԿՈՍՅԱՆ

 

         ք.Երևան
 2 հոկտեմբերի 2013թ.