Բովանդակություն
600.0462.17.12.14
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
17 դեկտեմբերի 2014 թվականի № 462Ա
ք. Երևան
«Ղ-ՏԵԼԵԿՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ժդ» ենթակետը, 3-րդ կետը, 10-րդ, 17-րդ, 17.1-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» №169Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Բավարարել «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության հայտը և Երևան քաղաքում, Արարատի, Կոտայքի, Տավուշի մարզերում ռադիոռելեային կապի գծերի կազմակերպման համար տրամադրել 14893ՄՀց, 15313ՄՀց, 22323ՄՀց, 22358ՄՀց, 22526ՄՀց, 22554ՄՀց, 23331ՄՀց, 23366ՄՀց, 23534ՄՀց, 23562ՄՀց ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն` մինչև 2019 թվականի նոյեմբերի 4-ը գործողության ժամկետով:
- Հաստատել «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության` Երևան քաղաքում, Արարատի, Կոտայքի, Տավուշի մարզերում ռադիոռելեային կապի գծերի կազմակերպման համար 14893ՄՀց, 15313ՄՀց, 22323ՄՀց, 22358ՄՀց, 22526ՄՀց, 22554ՄՀց, 23331ՄՀց, 23366ՄՀց, 23534ՄՀց, 23562ՄՀց ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության պայմանները՝ համաձայն հավելվածի:
- «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված թույլտվության տրամադրման վճարի 99 տոկոսի վճարումը հավաստող անդորրագիր:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
17 դեկտեմբերի 2014թ.
ժամը 1600