600.0374.11.1115

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

11 նոյեմբերի 2015 թվականի №374Ա

ք. Երևան

 

 

«Ղ-ՏԵԼԵԿՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ժդ» ենթակետը, 3-րդ կետը, 10-րդ, 17-րդ, 17.1-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի «Ռադիոհաճախա­կանությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» №169Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Բավարարել «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության հայտը և Հայաստանի Հանրապետության տարածքում ռադիոռելեային կապի գծերի կազմակերպման համար տրամադրել 14739-14907ՄՀց, 15159-15327ՄՀց,
    22302-22554ՄՀց, 23310-23562ՄՀց ռադիոհաճախա­կա­նու­թյուն­ների հատվածների օգտա­գործման թույլտվություն` մինչև 2019 թվականի նոյեմբերի 4-ը գործողության ժամկետով:
  2. Հաստատել «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում ռադիոռելեային կապի գծերի կազմակերպման համար տրամադրվող 14739-14907ՄՀց, 15159-15327ՄՀց, 22302-22554ՄՀց,
    23310-23562ՄՀց ռադիոհա­ճախա­­կա­նությունների հատվածների օգտագործման թույլտվության պայմանները՝ համաձայն հավելվածի:
  3. «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում 900005330213 հաշվեհամարով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել սույն որոշման 1-ին կետում նշված թույլտվության տրամադրման վճարի 99 տոկոսը:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
              ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ`                                                 Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

      ք. Երևան
11 նոյեմբերի 2015թ.
       ժամը 1600