Բովանդակություն
600.0387.07.12.16

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
7 դեկտեմբերի 2016 թվականի №387Ա
ք. Երևան
«Ղ-ՏԵԼԵԿՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ժդ» ենթակետը, 3-րդ կետը, 10-րդ, 17-րդ, 17.1-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի №169Ն որոշումը և հաշվի առնելով «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության 2016 թվականի նոյեմբերի 22-ի №MH/L161495/1.0/RY գրությունը (հանձնաժողովում մուտքագրվել է 2016 թվականի նոյեմբերի 29-ին)` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Բավարարել «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության հայտը և Երևան քաղաքում, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի մարզերում ռադիոռելեային կապի գծերի կազմակերպման համար տրամադրել 14767-14907ՄՀց, 15187-15327ՄՀց, 22330-22526ՄՀց, 23338-23534ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն` մինչև 2019 թվականի նոյեմբերի 4-ը գործողության ժամկետով:
- Հաստատել «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության` Երևան քաղաքում, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի մարզերում ռադիոռելեային կապի գծերի կազմակերպման համար տրամադրվող 14767-14907ՄՀց, 15187-15327ՄՀց, 22330-22526ՄՀց, 23338-23534ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվության պայմանները՝ համաձայն հավելվածի:
- «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում 900005330213 հաշվեհամարով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել սույն որոշման 1-ին կետում նշված թույլտվության տրամադրման վճարի 99 տոկոսը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
07 դեկտեմբերի 2016թ.
ժամը 1600

