Բովանդակություն
600.0020.08.02.17
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
8 փետրվարի 2017 թվականի № 20Ա
ք. Երևան
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի №47Ա ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի №186Ա
ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1‑ին մասի 2-րդ կետի «ժդ» ենթակետը, 13-րդ հոդվածի 2-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, 78-րդ հոդվածի 1-ն և 3-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի №169Ն, 2011 թվականի մայիսի 11-ի №231Ն որոշումները և հաշվի առնելով «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության 2017 թվականի հունվարի 19-ի №MH/L170071/1.0/RY գրությունը (հանձնաժողովում մուտքագրվել է 2016 թվականի հունվարի 20-ին)` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Երկարաձգել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի փետրվարի 16-ի «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №47Ա որոշմամբ (այսուհետ՝ №47Ա որոշում) «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման №0067 թույլտվության գործողության ժամկետը՝
1) №47Ա որոշման 1-ին կետում «10 տարի» բառերը փոխարինելով «մինչև 2019 թվականի նոյեմբերի 4-ը» բառերով.
2) №47Ա որոշման հավելվածի՝ №0067 թույլտվության պայմանների 2.2 կետում «տրվում է 10 տարի ժամկետով» բառերը փոխարինելով «գործում է մինչև 2019 թվականի նոյեմբերի 4-ը» բառերով: - Երկարաձգել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի ապրիլի 20-ի «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №186Ա որոշմամբ (այսուհետ՝ №186Ա որոշում) «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման №0123 թույլտվության գործողության ժամկետը՝
1) №186Ա որոշման 1-ին կետում «10 տարի» բառերը փոխարինելով «մինչև 2019 թվականի նոյեմբերի 4-ը» բառերով.
2) №186Ա որոշման հավելվածի՝ №0123 թույլտվության պայմանների 2.2 կետում «տրվում է 10 տարի ժամկետով» բառերը փոխարինելով «գործում է մինչև 2019 թվականի նոյեմբերի 4-ը» բառերով: - Ուժը կորցրած ճանաչել՝
1) №47Ա որոշման հավելվածի՝ №0067 թույլտվության պայմանների 3.1 կետի «բ», «ե», «զ», «ը», «ժ» ենթակետերի աղյուսակների 8-րդ և 39-րդ տողերը.
2) №186Ա որոշման հավելվածի՝ №0123 թույլտվության պայմանների 3.1 կետի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերի աղյուսակների 3-րդ, 59-րդ, 66-րդ, 75-րդ և 76-րդ տողերը: - Սույն որոշման 1-ին կետը ուժի մեջ է մտնում 2017 թվականի փետրվարի 16-ից, 2-րդ կետը՝ 2017 թվականի ապրիլի 20-ից, իսկ 3-րդ կետը՝ 2017 թվականի հունվարի 20-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
8 փետրվարի 2017թ