600.0186.20.04.07

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

20 ապրիլի 2007 թվականի №186Ա
ք. Երևան

 

 

«Ղ–ՏԵԼԵԿՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին, 8-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ժդ) ենթակետը, 3-րդ կետը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 10-րդ, 17-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի «Ռադիոհաճախականություն­ների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N28Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է․

  1. Բավարարել «Ղ–Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած հայտը և Հայաստանի Հանրապետությունում ռադիոռելեային կապի գծերի կազմակերպում իրականացնելու համար տրամադրել 14784,5-15330,5ՄՀց և 22330,0-23530,5ՄՀց հաղորդման/ընդունման ռադիոհաճա­խա­կանությունների հատված­նե­րի օգտագործման թույլտվություն` 10 տարի գործողության ժամկետով։
  2. Հաստատել «Ղ–Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության` ռադիոռելեային կապի գծերի կազմակերպում իրականացնելու համար 14784,5-15330,5ՄՀց և 22330,0-23530,5ՄՀց հաղորդման/ընդունման ռադիոհաճախականությունների հատվածնե­­­րի օգտագործման թույլտվության պայմանները (հավելված)։
  3. «Ղ–Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 6 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված թույլտվության տրամադրման վճարի 99 տոկոսի վճարումը հավաստող անդորրագիրը։
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

 

        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
              ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
                     ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                          Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

      ք. Երևան
  20 ապրիլի 2007թ.
       ժամը 17։00