600.0151.24.05.19

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

24 մայիսի 2019 թվականի № 151Ն
ք. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի №88Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №88Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկայի՝
    1) 1-ին կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում «արտադրության լիցենզիա են ստացել» բառերը փոխարինել «արտադրության առաջին լիցենզիան ստացել են» բառերով.
    2) 3-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    «ա. սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը 2018 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2019 թվականի մայիսի 31-ը ներառյալ ժամանակահատվածում ընդունվելու դեպքում՝ տվյալ ժամանակահատվածում գործող` բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնին հավասար, իսկ 2019 թվականի հունիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում ընդունվելու դեպքում՝ նշված սակագնի հիման վրա սույն մեթոդիկայի 4-րդ կետում ամրագրված բանաձևով կատարվող ճշգրտումների արդյունքում ձևավորված մեծությանը հավասար,».
    3) 3-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    «բ. սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում ընդունվելու դեպքում՝ 2018 թվականի հուլիսի 1-ից մինչև 2019 թվականի հունիսի 31-ը ներառյալ ժամանակահատվածում գործող՝ բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի հիման վրա սույն մեթոդիկայի 4-րդ կետում ամրագրված բանաձևով կատարվող ճշգրտումների արդյունքում ձևավորված մեծությանը հավասար,»։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
       ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
              ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                  ԳԲԱՂՐԱՄՅԱՆ

  

            ք. Երևան
        24 մայիսի 2019թ