Բովանդակություն
600.0372.09.10.19
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
9 հոկտեմբերի 2019 թվականի № 372Ն
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի №88Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №88Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկայի՝
1) 1-ին կետի 4-րդ, 5-րդ և 7-րդ ենթակետերում «2019» թիվը փոխարինել «2020» թվով.
2) 3-րդ կետի 2-րդ ենթակետի «ա», «բ» և 3-րդ ենթակետի «գ» պարբերություններում «2020» թիվը փոխարինել «2021» թվով։
3) 3-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» և 3-րդ ենթակետի «գ» պարբերություններում «2021» թիվը փոխարինել «2022» թվով։
4) 3-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունում «2020 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2021 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով. - Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ՝ Ս. ԱՂԻՆՅԱՆ
ք. Երևան
9 հոկտեմբերի 2019թ.
Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխություններ և ինկորպորացիաներ
Մայր փաստաթուղթ:
Մայր փաստաթղթին փոփոխող փաստաթղթերը
Համապատասխան ինկորպորացիան