600.0407.01.11.19

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

1 նոյեմբերի 2019 թվականի № 407Ա
ք. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի №403Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի №219Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 13-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի №169Ն և 2011 թվականի մայիսի 11-ի №231Ն որոշումները, հաշվի առնելով «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության 2018 թվականի սեպտեմբերի 3-ի №MH/L180767/1.0/RY գրությունը և «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված ռադիոհաճախականությունները մեկ միասնական թույլտվության մեջ միավորելու նպատակահարմարությունը` Հայաստանի Հանրա­պետության հանրային ծառայությունները կարգա­վորող հանձնաժողովը որոշում է.

  1. Երկարաձգել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հոկտեմբերի 8-ի «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճա­խա­կա­նությունների հատվածների օգտագործման թույլտվու­թյուն տրամադրելու մասին» №403Ա որոշմամբ «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված ռադիոհաճա­խա­կանությունների հատվածների օգտագործման №0184 թույլտվության գործողության ժամկետը՝ որոշման 1-ին կետում «մինչև 2019 թվականի նոյեմբերի 4-ը» բառերը փոխարինելով «մինչև 2029 թվականի նոյեմբերի 4-ը» բառերով, իսկ որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 4-ի «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №219Ա որոշումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի նոյեմբերի 4-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
     ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
          ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
    ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝                           ՍԱՂԻՆՅԱՆ

 

      ք.Երևան
 1 նոյեմբերի 2019թ