Բովանդակություն
600.0403.08.10.07
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
8 հոկտեմբերի 2007 թվականի №403Ա
քաղ. Երևան
«Ղ-ՏԵԼԵԿՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին և 8-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ժդ) ենթակետը, 3-րդ կետը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 10-րդ, 17-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» №28Ն որոշումը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2007 թվականի սեպտեմբերի 20-ի №01-11/3344 և 2007 թվականի սեպտեմբերի 28-ի №01-11/3426 գրությունները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Բավարարել «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել Հայաստանի Հանրապետությունում ռադիոկապի ցանցի (շարժական) կազմակերպման համար 2125-2140ՄՀց/1935-1950ՄՀց հաղորդման/ընդունման ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն` 10 տարի գործողության ժամկետով:
- Հաստատել «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունում ռադիոկապի ցանցի (շարժական) կազմակերպման համար 2125-2140ՄՀց/1935-1950ՄՀց հաղորդման/ընդունման ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվության պայմանները (հավելված):
- «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 6 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված թույլտվության տրամադրման վճարի 99 տոկոսի վճարումը հավաստող անդորրագիրը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
8 հոկտեմբերի 2007թ.
ժամը 1600