600.0236.20.10.06

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հոկտեմբերի 2006 թվականի №236Ն

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի №149Ն ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը և «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետի զ) ենթակետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիայի արտահանման կարգը հաստատելու մասին» №149Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիայի արտահանման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) 11-րդ կետում «համապատասխանաբար էլեկտրաէներգիայի (կՎտժ), աշխատանքի մեջ և սառը պահուստում գտնվող հզորությունների (կՎտ)` Հանձնաժողովի կողմից սահմանված սակագնային դրույքներն են.» բառերը փոխարինել «համապատասխանաբար էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց առաքվող էլեկտրաէներգիայի (կՎտժ), աշխատանքի մեջ և սառը պահուստում գտնվող հզորությունների (կՎտ)` Հանձնաժողովի կողմից սահմանված սակագնային դրույքներն են.» բառերով։

բ)  14-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«14. Արտադրողի կողմից Արտահանողին էլեկտրաէներգիայի առաքումն իրականացվում է տվյալ Արտադրողի համար Հանձնաժողովի կողմից սահմանված էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց առաքվող էլեկտրաէներգիայի դրույքով։»։

գ)  16-րդ կետի վերջին (3-րդ) պարբերությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«Եթե WԲ-ն բացասական մեծություն է, ապա էլեկտրաէներգիայի այդ քանակությունն Արտադրողը գնում է Բաշխողից` էլեկտրաէներգիայի առուվաճառքի լրացուցիչ (հաշվեկշռող) պայմանագրով սահմանված կարգով։ Հետագա հաշվարկային ժամանակահատվածում, երբ WԲ-ն ունենում է դրական նշան, վերոնշյալ էլեկտրաէներգիայի քանակության չափով Բաշխողը պարտավոր է գնել Արտադրողից` տվյալ Արտադրողի համար Հանձնաժողովի կողմից սահմանված էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց առաքվող էլեկտրաէներգիայի դրույքով։»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
     ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
         ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                         Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ

          ք. Երևան
  20 հոկտեմբերի 2006թ.