Բովանդակություն
600.0454.25.10․17
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
25 հոկտեմբերի 2017 թվականի №454Ն
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի №161Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի №340Ն ՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ
25-Ի №123Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի ցանցային կանոնները, Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ժամանակավոր ցուցանիշները հաստատելու, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №161Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Ցանցային կանոնների 2-րդ բաժնով նախատեսված երկարաժամկետ ծրագիրն (այսուհետ՝ Երկարաժամկետ ծրագիր) առաջին անգամ կազմվում է հնգամյա (2020-2024 թվականներ) ժամանականահատվածի համար և հաստատվում է մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը: Հաջորդ երկարաժամկետ ծրագիրը կազմվում է տասնամյա (2025-2034 թվականներ) ժամանակահատվածի համար և հաստատվում է ոչ ուշ, քան 2024 թվականի հուլիսի 1-ը.»:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝
- 2014 թվականի օգոստոսի 27-ի «Էլեկտրական էներգիա արտադրող ընկերությունների պայմանագրային և տնօրինելի հզորությունների սահմանման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 15-ի №274Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» № 340Ն որոշումը,
- 2016 թվականի մայիսի 25-ի «Օրենքով սահմանված գնման երաշխիքային ժամկետի ավարտից հետո փոքր հիդրոէլեկտրակայաններում և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ էլեկտրակայաններում արտադրվող էլեկտրական էներգիայի հետագա գնման մասին» №123Ն որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
25 հոկտեմբերի 2017թ.