Բովանդակություն
600.0161.17.05.17
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
17 մայիսի 2017 թվականի № 161Ն
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի <<ե>>, <<զ>> և <<ժբ>> կետերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի <<բ>> ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշում է.
- Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի ցանցային կանոնները (այսուհետ՝ Ցանցային կանոններ)՝ համաձայն №1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ժամանակավոր ցուցանիշները՝ համաձայն №2 հավելվածի: - Սահմանել, որ՝
1) Ցանցային կանոնների 2-րդ բաժնով նախատեսված երկարաժամկետ ծրագիրն (այսուհետ՝ Երկարաժամկետ ծրագիր) առաջին անգամ կազմվում է հնգամյա (2019–2023 թվականների) ժամանակահատվածի համար և հաստատվում է մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը: Հաջորդ Երկարաժամկետ ծրագիրը կազմվում է տասնամյա (2024-2033 թվականների) ժամանակահատվածի համար և հաստատվում է ոչ ուշ, քան 2023 թվականի հուլիսի 1-ը.
2) Մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի կառավարման համար անհրաժեշտ համակարգային ծառայությունների մատուցման համար ծախսերը ներառվում են էլեկտրական էներգիայի հզորության համար սահմանվող սակագներում: Դրան հաջորդող ժամանակահատվածում` համապատասխան համակարգային ծառայությունների համար սահմանվում են առանձնացված վճարներ.
3) Ցանցային կանոնների 65-րդ կետի դրույթների կատարման նպատակով՝
ա. Մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը (այսուհետ՝ Համակարգի օպերատոր) սահմանում է Էլեկտրաէներգետիկական համակարգի սահմանազատման կետերում հզորության գործակցի փոփոխման թույլատրելի տիրույթները.
բ. Մինչև 2019 թվականի հունվարի 1-ը բաշխման լիցենզիա ունեցող անձը (այսուհետ՝ Բաշխող), համագործակցելով Համակարգի օպերատորի և շուկայի օպերատորի լիցենզիա ունեցող անձը (այսուհետ՝ Շուկայի օպերատոր) հետ, Հանձնաժողովին է ներկայացնում ռեակտիվ հզորության կարգավորման՝ ներառյալ ռեակտիվ հզորության համար սակագների սահմանման և առևտրային հաշվառման կազմակերպման մեխանիզմների վերաբերյալ առաջարկություններ.
4) 2019 թվականից սկսած Բաշխողը իր ներդրումային ծրագրերում նախատեսում է ռեակտիվ հզորության փոխհատուցմանն ուղղված միջոցառումների ծրագիրը.
5) Ցանցային կանոնների ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված յուրաքանչյուր անձ վերանայում է իր և էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց, սպառողների և հաղորդման ցանցին միացման հայտ ներկայացրած անձանց հետ կնքած ցանկացած պայմանագիր, որն առնչվում է էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքի ապահովմանը.
6) Եթե սույն կետի 5-րդ ենթակետում նշված պայմանագրի վերանայման արդյունքում պարզվել է, որ դրանում առկա են Ցանցային կանոնների հոտ անհամաձայնություններ, ապա էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված անձը պայմանագրային մյուս կողմին ներկայացնում է առաջարկություններ՝ պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, ինչպես նաև այդ առաջարկությունների մասին տեղեկացնում է Համակարգի օպերատորին՝ էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքի վրա դրանց ազդեցությունը գնահատելու համար: Համակարգի օպերատորը իրականացնում է միջոցառումներ` հայտնաբերված անհամապատասխանության հետևանքով մինչև պայմանագրերի փոփոխումը կամ լուծումը էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքի վրա անբարենպաստ ազդեցությունը մեղմելու ուղղությամբ.
7) Մինչև 2019 թվականի հունվարի 1-ը Համակարգի օպերատորը մշակում և Հանձնաժողովի ու Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի հաստատմանն է ներկայացնում էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության և հուսալիության ցուցանիշները.
8) Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը Համակարգի օպերատորը լրամշակում և հաստատում է էլեկտրաէներգետիկական համակարգի վթարների վերացման հրահանգը.
9) Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը Շուկայի օպերատորը սահմանում է Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման նոր համալիրների տեղադրման, գոյություն ունեցող Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրների ձևափոխման, իսկ անսարքության դեպքերում՝ փոխարինման, ինչպես նաև շահագործումից դուրս բերման ընթացակարգը.
10) Մինչև 2019 թվականի հունվարի 1-ը էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձինք (այսուհետ՝ Արտադրող), հաղորդման լիցենզիա ունեցող անձը (այսուհետ՝ Հաղորդող) և Բաշխողը ապահովում են վերահսկիչ հաշվիչների համապատասխանությունը Ցանցային կանոնների 6-րդ բաժնի 25-րդ գլխի պահանջներին:
11) Մինչև Հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնների հաստատումը՝
ա. պայմանագրային հզորությունները ենթակա են վճարման Արտադրողի համար երկդրույք սակագնային համակարգում էլեկտրական էներգիայի դրույքի և հզորության ամսական վճարի սահմանման դեպքում: Վճարման ենթակա հզորությունը հաշվառում է Շուկայի օպերատորը: Եթե հաշվարկային ամսվա համար Համակարգի օպերատորի կողմից ներկայացված Արտադրողի պատրաստ հզորությունների վերաբերյալ տեղեկատվության մեջ ամրագրված են փաստացի պատրաստ հզորության տարբեր մակարդակներ, ապա որպես վճարման ենթակա հզորություն հաշվառվում է դրանց միջին կշռույթային մեծությունը.
բ. Արտադրողի սարքավորումների կամ շինությունների՝ Ցանցային կանոնների <<Տնօրինելի հզորություն>> սահմանման մեջ նշված գործոններով չպայմանավորված, անսարքությունների կամ վառելիքի անբավարար քանակի պատճառով տնօրինելի հզորության սահմանափակումները համարվում են պայմանագրային հզորության խախտում և համապատասխան չափով ենթակա չեն վճարման.
12) Հաղորդման ցանցին կարող է միանալ 6(10) կՎ և բարձր լարմամբ ցանկացած սպառող (բացառությամբ բնակչության).
13) Էլեկտրաէներգետիկական համակարգին նոր կամ վերակառուցվող էներգատեղակայանքների (սարքավորումների) միացման գործընթացը համապատասխանաբար կարգավորվում է.
ա. սպառողների սպառման համակարգերը բաշխման ցանցին միանալու դեպքում՝ Հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի № 358-Ն որոշմամբ.
բ. արտադրողների էներգատեղակայանքները բաշխման ցանցին միանալու դեպքում՝ Հանձնաժողովի 2007 թվականի հուլիսի 27-ի № 314-Ն որոշմամբ.
գ. Հաղորդման ցանցին միանալու դեպքում՝ Ցանցային կանոններով: - Հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» №358Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Կանոնների 1-ին կետում «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «էլեկտրամատակարարող ընկերության» բառերով, իսկ «էլեկտրական ցանցին» բառերից հետո լրացնել «(այսուհետ՝ էլեկտրական ցանց)» բառերով.
2) Կանոնների 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով.
«համակարգի օպերատոր` |
Հայաստանի Հանրապետության Էլեկտրաէներգետիկական համակարգի կարգավարման համար պատասխանատու՝ օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձ. |
|
կրիտիկական(վթարային) իրավիճակ՝ |
էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացած այնպիսի իրավիճակ, երբ համակարգի կամ մատակարարի օպերատորի գնահատմամբ սպառողին մատակարարվող էլեկտրաէներգիայի որակը կամ էլեկտրակայանքների ամբողջականությունն ապահովելու համար էլեկտրամատակարարման սահմանափակումներն անխուսափելի են:>>. |
|
3)Կանոնների 4-րդ կետի 6–րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի փետրվարի 21-ի №9-Ն որոշմամբ հաստատված` էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներում էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց կողմից իրականացվելիք գործողությունների ծրագրերի մշակման կարգի» բառերը փոխարինել «սույն կանոնների N4 հավելվածի» բառերով.
4) Կանոնների 4.3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<4.3Հաղորդման ցանցին Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի ցանցային կանոններին համապատասխան միացած անձի դիմումով Պայմանագրի կնքման, ինչպես նաև սպառողի նախաձեռնությամբ Պայմանագրի վերակնքման կամ փոփոխման դեպքում վերջինիս մատակարարին ուղղված դիմումի հետ պետք է ներկայացնի սույն կանոնների 13.2 կետի 1-ին և 5-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերը և տեղեկատվությունը: Սույն կետում նշված Պայմանագրի կնքման, վերակնքման դիմումը մատակարարի կողմից ուսումնասիրվում և սույն կետին համապատասխանելու դեպքում Պայմանագիրը կնքվում, վերակնքվում կամ դրանում փոփոխություն է կատարվում դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:>>.
5) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1 կետով.
<<11.1 էլեկտրաէներգետիկական կրիտիկական (վթարային) իրավիճակներում մատակարարի և սպառողի փոխհարաբերությունները կանոնակարգվում են էլեկտրաէներգետիկական անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներում մատակարարի կողմից իրականացվելիք գործողությունները և սպառողներին այդ ծրագրերում ներառելու կարգով՝ համաձայն №4 հավելվածի:>>.
6) Կանոնների 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<30. Էլեկտրամատակարարման սահմանափակումները և վերականգնումն իրականացվում են համաձայն սույն կանոնների N4 հավելվածով սահմանված կարգի:>>.
7) Կանոնները լրացնել № 4 հավելվածով՝ համաձայն №3 հավելվածի:
- Հանձնաժողովի 2007 թվականի հուլիսի 27-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրաէներգիա արտադրողկայանների միանալու կարգը հաստատելու մասին» №314Ն որոշման վերնագրում <<Էլեկտրաէներգետիկական համակարգին>> բառերը փոխարինել <<Բաշխման ցանցին>> բառերով, ինչպես նաև 1-ին կետով հաստատված հավելվածում՝ էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրաէներգիա արտադրող կայանների միանալու կարգում (այսուհետ՝ Կարգ), կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կարգի վերնագրում <<Էլեկտրաէներգետիկական համակարգին>> բառերը փոխարինել <<Բաշխման ցանցին>> բառերով.
2) Կարգի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն կարգով սահմանվում է էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող անձի էլեկտրական ցանցին (այսուհետ` Ցանց) էլեկտրաէներգիա արտադրող նոր կայանների (այսուհետ` Նոր կայաններ) միանալու և Ցանցին միացած էլեկտրաէներգիա արտադրող կայանների (այսուհետ` Արտադրող կայաններ) հզորության ավելացման արդյունքում էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող անձի էլեկտրատեղակայանքներում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու ընթացակարգը:».
3) Կարգի 2.1, 4.1 և 4.3 կետերում «Համակարգին» բառը փոխարինել «Ցանցին» բառով.
4) Կարգի 3.7 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
3.7 <<Այն դեպքում, երբ Նոր կայանը Ցանցին միացնելու կամ Արտադրող կայանի հզորության ավելացման համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել Բաշխողի ցանցում, Բաշխողը պարտավոր է իր միջոցներով կատարել համապատասխան Նախագծերը և իրականացնել անհրաժեշտ բոլոր աշխատանքներն իր հաշվեկշռում գտնվող էլեկտրատեղակայանքներում: Այդ ներդրումները ենթակա են Հանձնաժողովի հետ համաձայնեցման:>>.
5) Կարգի 4.1 կետից հանել 2-րդ նախադասությունը: - Հանձնաժողովի 2010 թվականի հուլիսի 14-ի «Էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերի համաձայնեցման կարգը հաստատելու մասին» №365Ն որոշմամբ հաստատված հավելվածի՝ էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերի համաձայնեցման կարգի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ ենթակետով.
«11) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից հաստատված՝ էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման միասնական երկարաժամկետ ծրագրով համապատասխան ժամանակահատվածի համար նախատեսված այն բոլոր միջոցառումների իրականացում, որոնք վերաբերում են տվյալ լիցենզավորված անձին:»: - Ուժը կորցրած ճանաչել.
1) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի փետրվարի 21-ի «Էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներում էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց կողմից իրականացվելիք գործողությունների ծրագրերի մշակման կարգը հաստատելու մասին» № 9Ն որոշումը.
2) Հանձնաժողովի 2004 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ապահովման կանոնները հաստատելու մասին» № 176Ն որոշումը.
3) Հանձնաժողովի 2006 թվականի մայիսի 3-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման միջոցների տեղադրման և շահագործման կարգը հաստատելու մասին» № 72Ն որոշումը.
4) Հանձնաժողովի 2008 թվականի հուլիսի 2-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձի և էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց միջև փոխհարաբերությունների կարգը հաստատելու մասին» № 347Ն որոշումը: - Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք.Երևան
17 հունիսի 2017 թ.