ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հոկտեմբերի 1997 թվականի №14

ք. Երևան

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը հաշվի առնելով «Հայգազարդ» ՊԿ-ի կառուցվածքային փոփոխություններից բխող խնդիրները, կապված ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից 1997թ. օգոստոսի 8-ի N7 որոշմամբ  սպառողներին բնական գազի վաճառքի սահմանված սակագնի կիրառման և այդ սակագնում գազ ներկրող՝ «Հայգազարդ» ՊԿ-ի, գազ տեղափոխող՝ «Հայտրանսգազ» ՊՁ-ն և գազ բաշխող՝ «Հայգազ» ՊՁ-ն մասնաբաժինների տարանջատման անհրաժեշտության հետ, պարզաբանում է՝

  1. 10. հազ. նխմ սպառումը գերազանցող սպառողներին բնական գազի վաճառքի սակագնում (79.1 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ յուրաքանչյուր 1000 նխմ բնական գազի համար)՝

ա) ՀՀ ներկրվող բնական գազի արժեքն է (ներառյալ ԱԱՀ)

 

C0 = 66.0    ԱՄՆ դոլարին համարժեք դրամ ներկրված յուրաքանչյուր 1000 նխմ բնական գազի համար;

 

բ) «Հայգազարդ» ՊԿ-ի մասնաբաժինն է (ներառյալ ԱԱՀ)

 

CГК = 3.45    ԱՄՆ դոլարին համարժեք դրամ ներկրված յուրաքանչյուր 1000 նխմ բնական գազի համար;

գ) «Հայտրանսգազ» ՊՁ-ն մասնաբաժինն է (ներառյալ ԱԱՀ)

CТГ = 2.746      ԱՄՆ դոլարին համարժեք դրամ ընդունված յուրաքանչյուր 1000 նխմ բնական գազի համար, պայմանով, որ գազի տեղափոխման ընթացքում տեխնոլոգիական կորուստների և սեփական կարիքների համար գազի ծախսի գումարային փաստացի արժեքը (P1F) հավասար է պլանային (P1P) 3.8 % արժեքին;

 

Եթե նշված տեխնոլոգիական կորուստների և սեփական կարիքների համար գազի ծախսի գումարային փաստացի արժեքը (P1F) տարբերվում է պլանային արժեքից (P1P), ապա «Հայտրանսգազ» ՊՁ-ն մասնաբաժինը հաշվվում է համաձայն հետևյալ բանաձևի՝

 

CТГ = 5.598 - 0.7505 x P1F ԱՄՆ դոլարին համարժեք դրամ  ընդունված յուրաքանչյուր 1000 նխմ բնական գազի համար

դ) «Հայգազ» ՊՁ-ն մասնաբաժինն է (ներառյալ ԱԱՀ)

 

CАГ = 2.721  ԱՄՆ դոլարին համարժեք դրամ ընդունված յուրաքանչյուր 1000 նխմ բնական գազի համար, պայմանով, որ գազի բաշխման և իրացման  ընթացքում տեխնոլոգիական կորուստների և սեփական կարիքների համար գազի ծախսի գումարային փաստացի արժեքը (P2F) հավասար է պլանային (P2P) 1.68 % արժեքին;

 

Եթե նշված տեխնոլոգիական կորուստների և սեփական կարիքների համար գազի ծախսի գումարային փաստացի արժեքը (P2F) տարբերվում է  պլանային արժեքից (P2P), ապա «Հայգազ» ՊՁ-ն մասնաբաժինը հաշվվում է համաձայն հետևյալ բանաձևի՝

 

CАГ  = 4.05 - 0.791 x P2F       ԱՄՆ դոլարին համարժեք դրամ  ընդունված յուրաքանչյուր 1000 նխմ բնական գազի համար

  1. Եթե «Հայգազարդ» ՊԿ-ը բնական գազը վաճառում է «Հայգազ» ՊՁ-ը, որը այն բաշխում և իրացնում է սպառողներին, ապա վաճառքի սակագինը հաշվվում է համաձայն հետևյալ բանաձևի՝

և հավասար է

      ԱՄՆ դոլարին համարժեք դրամ վաճառված յուրաքանչյուր 1000 նխմ բնական գազի համար

 

  1. ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997թ. օգոստոսի 8-ի N7 որոշմամբ 10.0 հազ նխմ սպառումը գերազանցող սպառողներին բնական գազի վաճառքի սահմանված սակագնի, ինչպես նաև սույն որոշման 1 և 2 կետերում ԱՄՆ դոլարով ներկայացված մասնաբաժինների և վաճառքի սակագնի արտահայտումը դրամով կատարել հաշվետու  ամսվան նախորդող ամսի 25-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված դոլարի և դրամի հաշվարկային կուրսով։
  2. Ելնելով գազի համակարգում գործող ձեռնարկությունների կարգավիճակների և ծախսերի կառուցվածքի փոփոխության հնարավորությունից, կապված «Հայռուսգազարդ» ԲԸ ստեղծման հետ, սույն որոշումով ներկայացված պարզաբանումները կիրառել սկսած ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի օգոստոսի 8-ի N7 որոշման ուժի մեջ մտնելու ամսաթվից մինչև 1997թ. դեկտեմբերի 31-ը։

 

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
                  նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան