ՕՐԱԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ

ՀՀ ք. Երևան, Մյասնիկյան 5/1 

 

 

2 սեպտեմբերի, 2026թ ժամը՝ 11:00 -ին

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող 

հանձնաժողովի նախագահ՝ 

Մ․ Մեսրոպյան

 

 

1. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության գույքի օտարման գործարքին համաձայնություն տալու մասին Զեկուցող՝ Ա. Աղինյան
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի մայիսի 22-ի №170Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու և 2026 թվականի մայիսի 27-ի №131-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Զեկուցող՝ Ս. Պետրոսյան
3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հունիսի 12-ի №203Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու և 2026 թվականի մայիսի 27-ի №131-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Զեկուցող՝ Ս. Պետրոսյան
4. «ԿԱՐԲԻ ՋՐՀՈՍ» ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության №0404 լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին Զեկուցող՝ Ս. Պետրոսյան
5. «ԷՆԵՐԷՔՍ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճելու մասին Զեկուցող՝ Ա. Ուլիխանյան
6. «ԷԿՈՎԻԼ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախազգուշացնելու և վարչական վարույթը մասնակիորեն կարճելու մասին Զեկուցող՝ Ա. Ուլիխանյան
7. «ԷՆԵՐՋԻ ՊՐՈՎԱՅԴԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախազգուշացնելու մասին Զեկուցող՝ Ա. Ուլիխանյան