Լրահոս

Սույն թվականի սեպտեմբերի 25-ին ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստում Հանձնաժողովը հաստատել է 2027 թվականի գործունեության ծրագիրը։ Ծրագրով նախատեսված աշխատանքները ներկայացված են առանձին ուղղություններով և ներառում են օրենսդրական նախաձեռնությունների, Հանձնաժողովի իրավական ակտերի բարեփոխումների, սակագնային քաղաքականության, լիցենզավորման, սպառողների շահերի պաշտպանության, կարգավորվող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության, ներդրումային ծրագրերի համաձայնեցման և գնումների գործարքների մոնիթորինգի ուղղություններով իրականացվելիք աշխատանքները։ Առանձին անդրադարձ է կատարվել նաև 2027 թվականի ընթացքում Հանձնաժողովի կողմից բյուջետային մուտքերի ապահովման ուղղությամբ նախատեսվող աշխատանքներին։ Առավել մանրամասն հղմամբ                    

  Սույն թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի է ունեցել հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ՝ «Ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման» (WISE) ծրագրի շրջանակում իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ։   Հանդիպման ընթացքում ներկայացվել են խմելու ջրի մատակարարման և ոռոգման ծառայությունների սակագների ձևավորման մեխանիզմները, հիմնական սկզբունքներն ու կիրառվող մոտեցումները։   Քննարկվել են ոլորտներում իրականացվող բարեփոխումները, կարգավորման արդյունավետության բարձրացմանն ուղղված մոտեցումները և հետագա զարգացման առաջնահերթությունները։   Կողմերը կարևորել են համագործակցության շարունակականությունը և ոլորտներում իրականացվող աշխատանքների համակարգված իրականացումը։         

  Սեպտեմբերի 21-24-ը Թբիլիսիում անցկացվող Էներգետիկայի կարգավորման 9-րդ համաշխարհային ֆորումի (WFER IX) շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը։   «Արդար անցում․ հավասարության և ներառականության ապահովումը էներգետիկ բարեփոխումներում» խորագրով քննարկման շրջանակում Աղինյանը ներկայացրել է էներգետիկ անցման սոցիալական և տնտեսական ազդեցությունները, էներգիայի հասանելիության և մատչելիության ապահովման, ինչպես նաև առավել խոցելի խմբերի շահերի պաշտպանությանն առնչվող թեմաները։   Քննարկման ընթացքում կարևորվել են էներգետիկ ոլորտի վերափոխման գործընթացում կարգավորող մարմինների դերը, կայուն և մատչելի էներգիայի հասանելիության ապահովումը, վերականգնվող էներգետիկայի զարգացումն ու էներգետիկ աղքատության հաղթահարմանն ուղղված մոտեցումները։       

Թբիլիսիում անցկացվող Էներգետիկայի կարգավորման 9-րդ համաշխարհային ֆորումի (WFER IX) շրջանակում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հանդիպել է Եվրոպական էներգետիկ կարգավորողների խորհրդի (CEER) նախագահ Պեդրո Վերդելյոյի և EU4Energy ծրագրի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող ազգային հանձնաժողովի (GNERC) նախագահ Դավիթ Նարմանիան և Ադրբեջանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող գործակալության (AERA) խորհրդի նախագահ Սամիր Ախոնդովը։ Մեսրոպ Մեսրոպյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի էներգետիկայի ոլորտի կարգավորման ուղղությամբ ցուցաբերվող տեխնիկական աջակցության և ձևավորված սերտ համագործակցության համար։ ՀԾԿՀ նախագահն ընդգծել է նաև էներգետիկայի ոլորտի օրենսդրությամբ նախատեսված կուտակիչ կայանների կառուցման համար անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի մշակման ուղղությամբ ցուցաբերվող աջակցության կարևորությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և տարածաշրջանային էներգետիկ համագործակցության խորացման հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանի էներգահամակարգերը Թուրքիայի էներգետիկ համակարգին միացնելու ուղղությամբ հնարավոր քայլերը։