600.0419.25.1022

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հոկտեմբերի 2022 թվականի №419Ն

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի №217-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագները սահմանելու մասին» №217-Ն որոշման՝

1) 1-ին կետում «հանձնաժողովի» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ Հանձնաժողով)» բառերը,

2) 1-ին կետի 4-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. «բ» պարբերությամբ նշված հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` էլեկտրական էներգիայի արտադրության փուլ անցնելու (լիցենզիայում համապատասխան փոփոխություններ կատարելու) և սակագին սահմանելու համար Հանձնաժողովի հաստատած կարգերով նախատեսված գործողությունները կատարելու և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պատշաճ կարգով մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ Հանձնաժողով ներկայացնելու դեպքում՝ 25.052 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի, իսկ 2022 թվականի հոկտեմբերի 31-ից հետո նշված գործողությունները կատարելու և (կամ) փաստաթղթերը ներկայացնելու, կամ մինչև նշված ժամկետը ներկայացված՝ լիցենզիայում փոփոխություն կատարելու և (կամ) սակագին սահմանելու հայտի (դիմումի) ուսումնասիրության չընդունման կամ մերժման դեպքերում՝ 17.058 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,»,

3) 1-ին կետի 6-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. «բ» պարբերությամբ նշված արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` էլեկտրական էներգիայի արտադրության փուլ անցնելու (լիցենզիայում համապատասխան փոփոխություններ կատարելու) և սակագին սահմանելու համար Հանձնաժողովի հաստատած կարգերով նախատեսված գործողությունները կատարելու և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պատշաճ կարգով մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ Հանձնաժողով ներկայացնելու դեպքում՝ 25.052 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի, իսկ 2022 թվականի հոկտեմբերի 31-ից հետո նշված գործողությունները կատարելու և (կամ) փաստաթղթերը ներկայացնելու, կամ մինչև նշված ժամկետը ներկայացված՝ լիցենզիայում փոփոխություն կատարելու և (կամ) սակագին սահմանելու հայտի (դիմումի) ուսումնասիրության չընդունման կամ մերժման դեպքերում՝ 17.058 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի, բացառությամբ սույն ենթակետի «բ1» պարբերությամբ նախատեսված դեպքի.

4) 1-ին կետի 6-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ1» պարբերությամբ.

«բ1. «բ» պարբերությամբ նշված արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը՝ Մեթոդիկայի 3-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված հիմքերի առկայության պարագայում և էլեկտրական էներգիայի արտադրության փուլ անցնելու (լիցենզիայում համապատասխան փոփոխություններ կատարելու), սակագին սահմանելու համար Հանձնաժողովի հաստատած կարգերով նախատեսված գործողությունները կատարելու և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պատշաճ կարգով մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ Հանձնաժողով ներկայացնելու դեպքում՝ 22.547 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի, իսկ 2022 թվականի հոկտեմբերի 31-ից հետո նշված գործողությունները կատարելու և (կամ) փաստաթղթերը ներկայացնելու, կամ մինչև նշված ժամկետը ներկայացված՝ լիցենզիայում փոփոխություն կատարելու և (կամ) սակագին սահմանելու հայտի (դիմումի) ուսումնասիրության չընդունման կամ մերժման դեպքերում՝ 15.352 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի.»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
       ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
                ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                               Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

 

ք.Երևան
25 հոկտեմբերի 2022թ.