600.0018.22.0125

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունվարի 2025 թվականի №18-Ա

ք. Երևան

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հաշվի առնելով, որ՝

ա) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, 2023 թվականի նոյեմբերի 2-ից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ` Հանձնաժողովի 2023 թվականի մարտի 1-ի №61-Ն որոշման 2-րդ կետի պահանջի հնարավոր խախտման փաստի ուսումնասիրության նպատակով,

բ) քաղաքացի Սասուն Գրիգորյանի կողմից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան հայցադիմում է ներկայացվել ընդդեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի՝ №0547690 միացման պայմանագիրը միակողմանի լուծելը վերացնելու մասին (դատական գործ №ԵԴ2/19521/02/23)։ Տվյալ գործով դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 4-ին կայացրել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում,

գ) Հանձնաժողովը, հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասը, հարուցված վարչական վարույթից առանձնացրել է քաղաքացի Սասուն Գրիգորյանի հետ իրավահարաբերությունների շրջանակում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2023 թվականի մարտի 1-ի №61-Ն որոշման 2-րդ կետի պահանջի հնարավոր խախտման մասով վարույթը,

դ) Հանձնաժողովը, հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը և 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 2024 թվականի հունվարի 17-ի №24-Ա որոշմամբ կասեցրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ 2023 թվականի նոյեմբերի 2-ից հարուցված ու քաղաքացի Սասուն Գրիգորյանի հետ իրավահարաբերությունների շրջանակում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2023 թվականի մարտի 1-ի №61-Ն որոշման 2-րդ կետի պահանջի հնարավոր խախտման մասով առանձնացված վարույթը՝ մինչև քաղաքացիական դատավարության կարգով քննվող №ԵԴ2/19521/02/23 գործով վերջնական դատական ակտի կայացումը,

ե) Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2024 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ №ԵԴ2/19521/02/23 քաղաքացիական գործով հաստատվել է Սասուն Յուրիկի Գրիգորյանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության միջև Երևան քաղաքում 2024 թվականի նոյեմբերի 5-ին կնքված հաշտության համաձայնությունը և այդ հիմքով կարճվել է դատական գործի վարույթը: Նշված դատական ակտը օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահից,

զ) հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հանձնաժողովը վերսկսել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ 2023 թվականի նոյեմբերի 2-ից հարուցված ու քաղաքացի Սասուն Գրիգորյանի հետ իրավահարաբերությունների շրջանակում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2023 թվականի մարտի 1-ի №61-Ն որոշման 2-րդ կետի պահանջի հնարավոր խախտման մասով առանձնացված վարույթը, ինչի մասին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը ծանուցվել է Հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 9-ի ՄՄ/34.3-Ղ4-2/71-2025 գրությամբ,

է) վարույթի շրջանակում Հանձնաժողով ներկայացված №Ե-60-25 գրությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը վերահաստատել է քաղաքացի Սասուն Գրիգորյանի հետ հաշտության համաձայնության կնքումը և խնդրել է կարճել վարչական վարույթը,

ը) «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Հանձնաժողովը վարչական վարույթ չի հարուցում, իսկ հարուցված վարույթը կարճում է, եթե քննարկվող հարցի առնչությամբ առկա է վարչական կամ դատական ակտ, կամ հարցը վարչական կամ դատարանի վարույթի ներքո է,

թ) ղեկավարվելով նշված իրավակարգավորումներով և հաշվի առնելով վերոնշյալ փաստական հանգամանքները, Հանձնաժողովը գտնում է, որ առկա է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վարույթի կարճման հիմք, և

հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը, 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ Հանձնաժողովը որոշում է.

  1. Կարճել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ 2023 թվականի նոյեմբերի 2-ից հարուցված ու քաղաքացի Սասուն Գրիգորյանի հետ իրավահարաբերությունների շրջանակում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2023 թվականի մարտի 1-ի №61-Ն որոշման 2-րդ կետի պահանջի հնարավոր խախտման մասով առանձնացված վարույթը։

  2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երեսնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել Հանձնաժողով կամ երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը։

  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
    
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
           
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝          Մ. ՄԵՍՐՈՊՅԱՆ

 

 

 

ք. Երևան
22 հունվարի 2025 թ.