600.0174.01.0726

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հուլիսի 2026 թվականի №174-Ն

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի №83-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 21-րդ և 22-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները, «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2026 թվականի հունիսի 12-ի №01/23/3960-2026 և 2026 թվականի հունիսի 18-ի №01/23/4093-2026 գրությունները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մարտի 1-ի «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 19-ի №221-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» №83-Ն որոշման 1-ին կետի՝

    1) 
    1-ին ենթակետի «ա» պարբերությունում «յուրաքանչյուր ամսվա սակագնի» բառերից առաջ լրացնել «՝ 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև հուլիսի 31-ը ժամանակահատվածի» բառերը,

    2) 
    1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա1» պարբերությամբ.

«ա1. ջերմաէլեկտրակայաններին, բացառությամբ էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք ունեցող էլեկտրական էներգիա արտադրող անձին, վաճառվող՝ Հաշվեկշռով նախատեսված էլեկտրական էներգիայի առաքման համար անհրաժեշտ բնական գազի և էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք ունեցող էլեկտրական էներգիա արտադրող անձի կողմից առաքվող բնական գազի քանակների տարբերությամբ ձևավորվող բնական գազի՝ 2026 օգոստոսի 1-ից սկսած յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման հետևյալ բանաձևը՝

          PՋ1=91.15*E»։

  1. Ընդունել ի գիտություն, որ գազամատակարարման համակարգում 2026 թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող կարգավորվող սակագների հաշվարկում ներառված` միջին ամսական աշխատավարձի աճով պայմանավորված աշխատանքի վճարման ծախսերի ավելացումն ուղղվում է գազամատակարարման համակարգի՝ լիցենզավորված գործունեության մեջ ներգրավված աշխատողների, բացառությամբ բարձրաստիճան ղեկավար անձնակազմի, պարգևատրման ֆոնդին, որը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ներկրվող բնական գազի գնի հնարավոր բարձրացման դեպքում կարող է նվազեցվել գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկներից։

  2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից յոթնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան կամ երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը։

  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի օգոստոսի 1-ից:

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
            
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                          Մ. ՄԵՍՐՈՊՅԱՆ

 

 

 ք. Երևան
1 հուլիսի 2026թ.