Բովանդակություն
600.0008.10.06.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 1999 թվականի №8
ք. Երևան
«Հրազդանի ՋԷԿ» ՊՓԲԸ-ի, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի և «Երևանի ՋԷԿ» ՊՓԲԸ-ի
գործունեության լիցենզիաներ ստանալու հայտերը բավարարելու մասին
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «բ» ենթակետը և 42-րդ, 43-րդ, 44-րդ հոդվածները, ինչպես նաև ելնելով սպառողներին հուսալի և անվտանգ էներգիայի մատակարարման ապահովման անհրաժեշտությունից, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է՝
- Բավարարել «Հրազդանի ՋԷԿ» ՊՓԲԸ-ին գործունեության լիցենզիաներ ստանալու հայտերը և ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998թ. օգոստոսի 28-ի N39 որոշմամբ սահմանված կարգով տրամադրել դրանք՝ հետևյալ գործունեություններն իրականացնելու համար.
- էլեկտրական էներգիայի արտադրություն (գործունեության լիցենզիայի գործողության ժամկետ - 5 տարի),
- ջերմային էներգիայի արտադրություն (գործունեության լիցենզիայի գործողության ժամկետ - 5 տարի),
- ջերմային էներգիայի փոխադրման և բաշխման լիցենզիաներ (գործունեության լիցենզիաների գործողության ժամկետ -անժամկետ):
- Բավարարել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գործունեության լիցենզիա ստանալու հայտը և ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998թ. օգոստոսի 28-ի N39 որոշմամբ սահմանված կարգով տրամադրել այն՝ հետևյալ գործունեությունն իրականացնելու համար.
- էլեկտրական էներգիայի արտադրություն (գործունեության լիցենզիայի գործողության ժամկետ - 5 տարի):
- Բավարարել «Երևանի ՋԷԿ» ՊՓԲԸ-ի գործունեության լիցենզիաներ ստանալու հայտերը և ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998թ. օգոստոսի 28-ի N39 որոշմամբ սահմանված կարգով տրամադրել դրանք՝ հետևյալ գործունեություններն իրականացնելու համար.
- էլեկտրական էներգիայի արտադրություն (գործունեության լիցենզիայի գործողության ժամկետ - 5 տարի),
- ջերմային էներգիայի արտադրություն (գործունեության լիցենզիայի գործողության ժամկետ - 5 տարի),
- ջերմային էներգիայի փոխադրման և բաշխման լիցենզիաներ (գործունեության լիցենզիաների գործողության ժամկետ -անժամկետ):
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
նախագահ՝ Վ․ Մովսեսյան
Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխություններ և ինկորպորացիաներ
Մայր փաստաթուղթ:
Մայր փաստաթղթին փոփոխող փաստաթղթերը
Համապատասխան ինկորպորացիան