Բովանդակություն
600.0422.16.10.07
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
16 հոկտեմբերի 2007 թվականի №422Ն
քաղ. Երևան
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17‑րդ հոդվածի 1-ին մասի ը) կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հաստատել.
1) էլեկտրական էներգիայի մատակարարման (Մատակարար-մինչև 6(10) կՎ լարման ցանցերից սնվող Սպառող (բացառությամբ՝ բնակչության) պայմանագրի օրինակելի ձևը (հավելված №1).
2) էլեկտրական էներգիայի մատակարարման (Մատակարար-6(10) կՎ և բարձր լարման ցանցերից սնվող Սպառող (բացառությամբ՝ բնակչության) պայմանագրի օրինակելի ձևը (հավելված №2) :
- «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2008 թվականի հուլիսի 1-ը մինչև 6(10) կՎ, 6(10) կՎ և բարձր լարման ցանցերից սնվող սպառողների (բացառությամբ՝ բնակչության) հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերը համապատասխանեցնել սույն որոշման 1-ին կետով հաստատված պայմանագրերի օրինակելի ձևերին:
- 2008 թվականի հուլիսի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի ապրիլի 22-ի «Էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» №25 որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
16 հոկտեմբերի 2007թ.