600.0003.25.02.00

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

25 փետրվարի 2000 թվականի №3

ք. Երևան

 

 

 

Փոքր ՀԷԿ-երից առաքվող էլեկտրաէներգիայի
սակագների մասին

 

    Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով և 20-րդ հոդվածի ա) կետով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

    1․ Սահմանել հետևյալ փոքր ՀԷԿ-երից առաքվող էլեկտրաէներգիայի սակագները` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

    «Լուսաղբյուր» ՍՊԸ-ի «Այրում ՀԷԿ»՝                                           9.27 դրամ/կՎտժ

    «Երէներգո» ՓԲԸ-ի «Արենի ՀԷԿ», «Ազատեկ ՀԷԿ»`                  15.16 դրամ/կՎտժ

    «Նիկիտա Գրիգորյանի Մեղրի ՀԷԿ» ԱՁ՝                                     15.14 դրամ/կՎտժ

    «Ագարակի ՀԷԿ» ՎՁԱԿ`                                                               15.98 դրամ/կվտժ

    «Մուշեղ ՀԷԿ» ԱԿ (Ջերմուկի ՀԷԿ)`                                              15.07 դրամ/կՎտժ

    «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ԼՏԸ (Շաքիի ՀԷԿ) `          14.97 դրամ/կՎտժ

    «Էներգիա» ՍՊԸ-ի (հարկային դասիչ` 00402047)

    «Երևանյան լճի մերձպատվարային ՀԷԿ»`                                   19.33 դրամ/կՎտժ

    «Կապան էնեղժի» ՓԲԸ-ի «Ողջի-2 ՀԷԿ», «Ողջի-3 ՀԷԿ»`           9.6 դրամ/կՎտժ  

    2․ Ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998թ. դեկտեմբերի 1-ի N 56 որոշումը` Այրում, Արենի, Ազատեկ, Շաքի, Ագարակ, Մեղրի, Ջերմուկ ՀԷԿ-երից առաքվող էլեկտրաէներգիայի  համար սահմանված սակագների մասով, 1998թ. դեկտեմբերի 4-ի N 57 որոշման 1-ին կետը և 1999թ. հուլիսի 31-ի N 18 որոշման 2-րդ կետը։

    3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000թ. ապրիլի 1-ից։

 

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
                  նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան