600.0037.15.02.12

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

15 փետրվարի 2012 թվականի №37Ա
ք. Երևան

«ՍԱԼԷՆԵՐԳՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԱՅՐՈՒՄ ՀԷԿ» ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու և այդ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի 2007 թվականի վաճառքի սակագները սահմանելու մասին» №207Ն, 2007 թվականի հունիսի 15-ի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» №275Ն և 2011 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի 2012 թվականի վաճառքի սակագները սահմանելու մասին» №526Ն որոշումները և հաշվի առնելով «Սալէներգո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2012 թվականի փետրվարի 3-ի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը  որոշում է.

  1. «Սալէներգո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Այրում ՀԷԿ» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանել 13.033 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 15,640 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։
  2. «Սալէներգո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` ընդունել ի գիտություն, որ «Սալէներգո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Այրում ՀԷԿ» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը 2013 թվականի հունվարի 1-ից կհաշվարկվի համաձայն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու և այդ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի 2007 թվականի վաճառքի սակագները սահմանելու մասին» №207Ն որոշման:
  3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի փետրվարի 25-ի «Փոքր ՀԷԿ-երից առաքվող էլեկտրաէներգիայի սակագների մասին» №3 որոշման 1-ին կետի` «Լուսաղբյուր» ՍՊԸ-ի «Այրում ՀԷԿ»` 9,27 դրամ/կՎտժ» պարբերությունը:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի մարտի 16-ից և գործում է մինչև 2013 թվականի հունվարի 1-ը:

 

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
       ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
           ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝              Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

            

     ք.Երևան
15 փետրվարի 2012թ.