Բովանդակություն
600.0004.30.01.02
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2002 թվականի №4
ք. Երևան
«Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեության
լիցենզավորման կարգը» հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի բ) և 59-րդ հոդվածի 5-րդ կետերը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հաստատել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը» (կցվում է)։
- Ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կանոնակարգման մասին» № 39 որոշման 1-ին,
2-րդ և 3-րդ կետերը։ - Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀՀ էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի նախագահ՝ Վ․ Մովսեսյան
Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխություններ և ինկորպորացիաներ
Մայր փաստաթուղթ:
Մայր փաստաթղթին փոփոխող փաստաթղթերը
Համապատասխան ինկորպորացիան