600.0033.02.07.01

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

2 հուլիսի 2001 թվականի №33

ք. Երևան

 

 

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի դեկտեմբերի 30-ի
№43 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի ա) կետը, 22-րդ հոդվածի 6-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կառավարության 2000 թվականի  դեկտեմբերի 26-ի N875 և ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի դեկտեմբերի 30-ի N43 որոշումները, Հայաստանի  Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի դեկտեմբերի 30-ի N43 որոշման 1.3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Երևանի ՋԷԿ» ՊՓԲԸ-ից առաքվող ջերմային էներգիայի (շոգու տեսքով) հետևյալ սակագները, ներառյալ ավելացված արժեքի հարկը`

         «Նաիրիտ-1» ՓԲԸ-ին առաքվող`

13 մթն գոլորշի`                                           8906 դրամ/Գկալ

25 մթն գոլորշի`                                          8906 դրամ/Գկալ

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

 

ՀՀ էներգետիկայի կարգավորող
   հանձնաժողովի նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան