Բովանդակություն
600.0029.16.04.02
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ապրիլի 2002 թվականի №29
ք. Երևան
«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ից «Նաիրիտ-1» ՓԲԸ առաքվող ջերմային էներգիայի
սակագների մասին
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի ա) ենթակետը, 22-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Սահմանել «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ից «Նաիրիտ-1» ՓԲԸ առաքվող ջերմային էներգիայի հետևյալ սակագները՝ առանց ավելացված արժեքի հարկի.
13 մթն գոլորշի՝ 6000 դրամ/Գկալ
25 մթն գոլորշի՝ 6000 դրամ/Գկալ
- Ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի դեկտեմբերի 30-ի №43 որոշման 1.3 կետը և ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի հուլիսի 2-ի №33 որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 16-ից:
ՀՀ էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի նախագահ՝ Վ․ Մովսեսյան
Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխություններ և ինկորպորացիաներ
Փոփոխված փաստաթղթեր
Համապատասխան ինկորպորացիան