600.0070.27.02.09

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

27 փետրվարի 2009 թվականի №70Ն
ք. Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ 
ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 21-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» №272Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Սահմանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի հետևյալ սակագները.

1) 35 կՎ և բարձր լարման բջիջներով սնվող սպառողների համար`    

ա. ցերեկային սակագին` 21 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. գիշերային սակագին` 17 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

2) 6 (10) կՎ լարման ուղիղ բջիջներով սնվող սպառողների համար`    

ա. ցերեկային սակագին` 25 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. գիշերային սակագին` 17 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

 3) 6(10) կՎ լարման ոչ ուղիղ բջիջներով սնվող սպառողների համար`  

ա. ցերեկային սակագին` 30 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. գիշերային սակագին` 17 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

4) 0,38 կՎ լարման ցանցերից սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար`  

 ա. ցերեկային սակագին` 30 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. գիշերային սակագին` 20 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը։

  1. Սույն որոշման 1-ին կետով սահմանված գիշերային սակագները գործում են ժամը 2300-ից մինչև 700-ը և հաշվարկվում են սպառողի մոտ բազմասակագնային էլեկտրոնային հաշվառքի սարքի առկայության դեպքում։
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի`
    1) 1998թվականի նոյեմբերի 11-ի «Սպառողներին առաքվող էլեկտրական էներգիայի սակագների մասին»   №52 որոշումը,
    2) 1998թվականի նոյեմբերի 30-ի «Էլեկտրաէներգիայի սպառման գիշերային զեղչ սակագնից օգտվելու մասին» №55 որոշումը,
    3) 1999թվականի մայիսի 31-ի «Ցածր լարման սպառողներին առաքվող էլեկտրական էներգիայի գիշերային սակագների մասին» №5 որոշումը։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի ապրիլի 1-ից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
          ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                      Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

        ք. Երևան
 27 փետրվարի 2009թ․