600.0192.07.06.13

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հունիսի 2013 թվականի № 192Ն
ք. Երևան

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 21-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» № 272Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

    1. Սահմանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի հետևյալ սակագները.
      1) 35 կՎ և բարձր լարմամբ սնվող սպառողների համար` 
      ա. ցերեկային սակագին` 29 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
      բ. գիշերային սակագին` 25 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
      2) 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար` 
      ա. ցերեկային սակագին` 35 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
      բ. գիշերային սակագին` 25 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
      3) 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար`
      ա. ցերեկային սակագին` 38 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը
      բ. գիշերային սակագին` 28 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
    2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված գիշերային սակագները հաշվարկվում են սպառողի մոտ բազմասակագնային էլեկտրոնային առևտրային հաշվառքի սարքի առկայության դեպքում և գործում են.
      1)ժամը00-ից մինչև ժամը 06.00-ն՝ յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 02.00-ից մինչև հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 03.00-ն,
      2)ժամը00-ից մինչև 07.00-ն՝ յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 03.00-ից մինչև մարտ ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 02.00-ն:
    3. Ուժը կորցրած ճանաչել.
      1)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1997թվականի նոյեմբերի 14-ի «Պարզաբանումներ 1997 թվականի սեպտեմբերի 1-ից գործող էլեկտրաէներգիայի սակագների մասին» №16 որոշումը,
      2)Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009թվականի փետրվարի 27-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների սահմանման մասին» № 70Ն որոշումը,
      3)Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի փետրվարի 27-ի №70Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» № 64Ն որոշումը:
    4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 7-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
   ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
        ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                           Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

         ք. Երևան
   7 հունիսի 2013թ․